00:00:00

Երևանում հրդեհ է բռնկվել «Kia Forte»-ում. տnւժածներ չկան

21:18, 07 ապրիլ 2025 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում Զաքյան փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Մինչ ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել է վարորդը՝ Երևանի բնակիչ 56-ամյա Հ. Ս.-ն, ապա ժամանած հրշեջները մարել են այն։

Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր