00:00:00

Հրդեհ Սիսիան քաղաքում

18:46, 06 ապրիլ 2025 Պատահարներ

Ապրիլի 6-ին, ժամը 16:07-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Խանջյան փողոցի տներից մեկին կից ծածկի տակ այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:11-ին, մարվել՝ 18:43-ին: Այրվել են ծածկի (մոտ 32 քմ) փայտե կառուցատարրերը և մոտ 300 հակ պահեստավորած անասնակեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր