00:00:00

37-ամյա վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր շրջվել․ վիրավորներ կան

18:03, 04 ապրիլ 2025 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 4-ին, ավտովթար է  տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 37-ամյա Մանվել Թ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 152 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր շրջվել։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ 59-ամյա Կարեն Չ․-ն և 35-ամյա Հրաչյա Վ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր