00:00:00

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այցելել է թnւրք-uիրիական սահման

18:12, 27 հունվար 2025 Աշխարհ

 

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Հիքմեթ Միրզոևը ժամանել է թուրք-սիրիական սահման՝ հանդիպելու թուրքական բանակի հատուկ ուժերի հրամանատարության հետ:

Ըստ Turan-ի՝ Թուրքիայի Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ադրբեջանցի զինվորականները մասնակցել են Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի հրամանատարության հետ հանդիպմանը:

Նշվում է նաև, որ հունվարի 24-ից պաշտոնական այցով Թուրքիայում գտնվողՄիրզոևը  հանդիպումներ է ունեցել Թուրքիայի գլխավոր շտաբի պետի և այլ հրամանատարների հետ։

Աղբյուրը նշում է, որ, ամենայն հավանականությամբ, Միրզոևի այցը վկայում է Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու Բաքվի մտադրության մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր