00:00:00

Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքները կհրապարակվեն փետրվարի 3-ին

21:09, 26 հունվար 2025 Աշխարհ

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Իգոր Կարպենկոն հայտարարել է, որ նախատեսում է փետրվարի 3-ին նախագահական ընտրությունների արդյունքներն ամփոփելու նպատակով խորհրդակցություն անցկացնել։

«Օրենսդրությունը մեզ 10 օր ժամանակ է տալիս արդյունքները վերջնական տեսքի բերելու համար։ Մեզ այս ժամանակը պետք է տարածքային ընտրական հանձնաժողովներից առաջնային փաստաթղթեր, արձանագրություններ ստանալու համար, ամեն ինչ պետք է ստուգենք և ժողով անցկացնենք, որում պետք է վերջնական տեսքի բերենք արդյունքները:

Նախապես կարող եմ տեղեկացնել, որ հանդիպումը կանցկացվի փետրվարի 3-ին», - ասել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր