00:00:00

Թրամփը կարող է կատարել հակամարտությունը դադարեցնելու իր խոստումը, բայց միայն մի դեպքում․ Զելենսկի

19:33, 26 հունվար 2025 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է կատարել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու իր խոստումը, բայց միայն այն դեպքում, եթե նա Կիևը ներառի բանակցությունների մեջ։ Այս մասին է հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Հակառակ դեպքում դա չի աշխատի։ Քանի որ Ռուսաստանը չի ցանկանում դադարեցնել պատերազմը, մինչդեռ Ուկրաինան ցանկանում է դադարեցնել այն», – ասել է նա՝ ընդգծելով, որ ցանկացած գործարքի պայմաններ, որոնք կարող են առաջանալ, դեռ պարզ չեն և գուցե անհասկանալի են նույնիսկ Թրամփի համար, քանի որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շահագրգռված չէ պատերազմը դադարեցնելու հարցում:

«Կարծում եմ, որ Թրամփն իսկապես ցանկանում է վերջ տալ պատերազմին, որը հաջորդ ամիս կմոտենա եռամյա սահմանագծին»,- ասել է Զելենսկին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր