00:00:00

Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է 2023 թվականին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչներից մեկին

16:30, 25 հունվար 2025 Աշխարհ

Իսպանիայի ազգային ոստիկանությունը ձերբակալել է 2023 թվականին Բելգիայում տեղի ունեցած ահաբեկչության հետ անմիջական կապ ունեցող անձի։ Այդ մասին հայտնել է իսպանական ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ վերջ նշված անձը մինչև այժմ փախուստի մեջ է եղել, նրան հայտնաբերել են ու ձերբակալել։ Ըստ ոստիկանության հաղորդագրության, հենց այդ տղամարդն է զենք տրամադրել 2023-ին Բելգիայում ահաբեկչություն իրականացնողին։

Նշենք, որ 2023 թվականի հոկտեմբերին Բրյուսելում Շվեդիայի և Բելգիայի հավաքականների ֆուտբոլային խաղից առաջ զինված հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով երկու մարդ զոհվել է, մի քանիսը ՝վիրավորվել։ Զենքով հարձակում գործած անձին այդ ժամանակ հաջողվել էր փախուստի դիմել, սակայն 12 ժամ անց ոստիկանները նրան հայտնաբերել էին ու ձերբակալել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր