00:00:00

Իսրայելն ու Պաղեստինը փոխանակում են պատանդներին

14:43, 25 հունվար 2025 Աշխարհ

Իսրայելն ազատ է արձակել 200 պաղեստինցի բանտարկյալների՝ Գազայի հատվածում պատանդի կարգավիճակում պահվող չորս կին զինծառայողների ազատ արձակման դիմաց։

 

200 ազատ արձակված պաղեստիցիներից 114-ը մինչ այս պահվում էին Ռամալլայի Օֆեր բանտում։ Եվս 70 պաղեստինցի կալանավորի Իսրայելն արտաքսել է Եգիպտոս, 16-ին էլ՝ Գազայի հատված։

 

Ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը Իսրայելի հետ կրակի դադարեցման շուրջ համաձայնության շրջանակում բաց էր թողել պատանդների երկրորդ խմբին, որոնց թվում՝իսրայելական բանակի չորս կին զինծառայողները։ Մինչ այդ էլ Իսրայելին պաղեստինյան կողմը 3 պատանդ էր հանձնել, փոխարենն Իսրայելը բանտերից ազատ էր արձակել 90 պաղեստինցի կանանց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր