00:00:00

Նույնիսկ կարելի է մի երկու օր հանրահավաք չանել. երեկ հիմնական գործը արվել է Ստեփան Դանիելյան

21:15, 10 մայիս 2024 Բլոգ

Այսօրվա հանրահավաքի մասնակիցների քանակը 10-րդ կարգի գործոն է. Երեկ հիմնական գործը արվել է, մոբիլիզացիա իրականացել է։ Նույնիսկ կարելի է մի երկու օր հանրահավաք չանել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան  Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բացատրեմ ինչու։

Երեկվա հանրահավաքի արդյունքում ընդունվել է իմպիչմենտի որոշում։ Հիմա փողոցում դեռ գործ չկա անելու, գործը  ԱԺ ընդդիմությունը պետք է անի.

  1. հավաքի անհրաժեշտ ստորագրությունները,
  2. պայմանավորվեն վարչապետի թեկնածուի համար։

Հաջորդ փուլում արդեն կգա համազգային հանրահավաքի ժամանակը, ԱԺ քվեարկության օրը, իսկ մինչ այդ ընտրողները, հատիկ-հատիկ, պետք է հանդիպեն պատգամավորների հետ և տեղ հասցնեն իրենց' ընտրողների պատգամը։

Հաջորդ հանրահավաքի համար մարդիկ կիմանան ինչի են հավաքվում և ինչ պետք է անեն, իսկ ռեժիմը պետք է մնա մաշեցնող անորոշության մեջ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր