00:00:00

«Հերթով, շարքով, կարգով իրենց բոլոր պրոֆիլները փոխել են իրենց կուսակցության ղեկավարի նկարով՝ ասելով՝ մեր դեմքը, ահավասիկ, սա է»․ Սրբազանը՝ ՔՊ-ականների մասին

20:51, 10 մայիս 2024 Քաղաքականություն

Բագրատ Սրբազանը նշեց՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպել է՝ քննարկելու Նիկոլ Փաշինյանին խորհրդարանում անվստահություն հայտնելու գործընթացին նրանց պատրաստակամությունը։

«Ուրախ եմ հայտնել, որ երկու խմբակցություններն էլ հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ այդ գործընթացն սկսելու։ Ժամկետների մասին կտեղեկացնեմ, զուտ տեխնիկական հարց է դա»,- ասաց Սրբազանը։

Նա անդրադարձավ նաև վերջին օրերին իշխանական ՔՊ կուսակցության ու խմբակցության անդամների վարքագծին ու «դիրքորոշմանը»։ 

«Հերթով, շարքով, կարգով իրենց բոլոր պրոֆիլները փոխել են իրենց կուսակցության ղեկավարի նկարով՝ ասելով, որ «մենք մարդ չենք, մեր դեմքը, ահավասիկ, սա է»։ Սա չլսված բան է։ Իսկի երևի Հյուսիսային Կորեայում չկա նման բան։ Կամավոր են արել, թե պարտադրանքով, երկուսն էլ մեղք է։ Կամավոր են արել, ուրեմն՝ իրենց կուռքին են պաշտում, պարտադրանքով էլ արել, ուրեմն՝ ինքնություն չունեն։ Երկուսից մեկն ընտրեք՝ ինչ հիմունքով եք արել»,- դիմելով ՔՊ-ականներն՝ ասաց Սրբազանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր