00:00:00

Եկեք անենք անհրաժեշտը, հետո հնարավորը, և կտեսնեք, թե ինչպես ենք անում անհնարինը․ Սուրեն Պետրոսյան

19:59, 10 մայիս 2024 Հասարակություն

Մեր նպատակը հայկական պետություն ունենալն է, ոչ թե ձևով, այլ բովանդակությամբ, որի հիմքում կլինի արդարությունը, արժանապատվությունը, պայքարը։ Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքին հայտարարեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։

«Երբ մեզ սպառնում են պատերազմով, և ասում, որ պետք է հրաժարվենք մեր անցյալից, ինքնությունից, արժանապատվությունից, որպեսզի մեր վրա պատերազմ չբերենք, նրանք ամենավախեցած, ամենաստոր մարդիկ են, որոնք խորքում ստում են, որովհետև խաղաղությունը միայն կարող է լինել ոչ միայն մեր ներսում, այլ նաև ողջ տարածաշրջանում՝ կենսունակ և հզոր Հայաստանի պարագայում։ Հայաստանը կորցրել է իրավունք ունենալու իրավունքը, ցավոք, մենք այսօր չենք կարողանում աշխարհի կանոնները ընկալել։ Մենք կարծում ենք, թե մեզ ինչ-որ մեկը մեզ իրավունք պիտի նվիրի, բայց իրավունքը մենք պետք է վաստակենք»,- իր խոսքում նշեց Սուրեն Պետրոսյանը։

Նա հայտարարեց, որ իրենք պատրաստ են պատասխանատվություն ստանձնել մեր ներկայի համար․ «Եկեք անենք անհրաժեշտը, հետո հնարավորը, և կտեսնեք, թե ինչպես ենք անում անհնարինը։ Մեր խնդիրն է այսօր իրականացնել անհրաժեշտը»։

Պետրոսյանն ասաց, որ մեզանից այսօր վերցնում են նույնիսկ անցյալը․ «Ջանք ու եռանդ չխնայել այս անհրաժեշտն իրականացնելու հարցում։ Մեզ մի քայլ է պակասում այդ անհրաժեշտից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր