00:00:00

Մենք ոչ թե նշաձող ենք իջեցրել, այլ հատակին ենք հասել. Րաֆֆի Հովհաննիսյան

19:07, 10 մայիս 2024 Հասարակություն

Այս մեթոդաբանությամբ, այս ժառանգությամբ եւ այս իշխանությամբ մենք գնում ենք մարդկային եւ տարաքծքային նոր կորուստների: Այս մասին, այսօր՝ մայիսի 10-ին, Հանրապետության հրապարակում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն« կուսակցության առաջնորդ, ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Իրենց շահերի տեսակետից Ադրբեջանը եւ Թուրքիան շատ ավելի արժանավայել պետական քաղաքականություն են վարում, քան Հայաստանի գործող իշխանությունները: Մենք ոչ թե նշաձող ենք իջեցրել, այլ հատակին ենք հասել: Եթե այսպես շարունակենք այս իշխանությամբ, մասնակի սահմանազատմամբ, միակողմանի զիջումներով, առանց ամբողջական խաղաղության պայմանագրի, Արցախի խնդրի վերադարձի վրա հիմնված իրավական լուծման, մենք չենք կարող ունենալ այն համալիր վիճակը, որը բերելու  է իրական խաղաղության: Իրական խաղաղությունն գնում է Հայաստանի եւ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության միջոցով եւ մեր տարածքային ամբողջականության վերականգնման միջոցով, ինչը չկա»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե սահմանազատում չանեն, պատերազմ կլինի, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Ժամանակին ես անունով հղում էի անում այդ գործող պաշտոնակատարին, բայց այնքան մեծ է մեր ազգային, պետական վայրէջքը, որ չարժի զբաղվել այդ հղումներով, մեկնաբանություններով: Ինքը, որ պատերազմի սպառնալիք է տալիս սեփական ժողովրդին, դա ցույց է տալիս, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը չունի իրեն ներկայացնող լեգիտիմ իշխանություն: Եթե ոչինչ չփոխվի, մենք շարունակ պետք է կորուստների մեջ լինենք:

Հիմա հարցն այն է, որ այս կայծը, որ կա հոգեւոր դասի, Տավուշի միջոցով, կկարողանա դառնալ իրապես համաժողովրդական պայքար, որ բերելու է արդյունքի»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր