00:00:00

Բագրատ Սրբազան. Քիչ անց կշարժվենք ԵՊՀ, 18։30-ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակ

11:12, 10 մայիս 2024 Հասարակություն

«Այն, ինչ կատարվեց երեկ այստեղ, մարդկանց զգացմունքների բանաձևումն էր։ Այսինքն, շարժման, պայքարի սկիզբը միայն, և ոչ թե ավարտը»,-հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ դիմելով Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց։

Նրա խոսքով, երեկ հանարահավաքում ժխտեցին, մերժեցին բոլոր այն մտքերը, որոնք մտել են մեր ժողովրդի կյանք՝ որպես անզոր, անարժեք, անտեսիլ, աներազ ժողովուրդ։

«Առաջին քայլն արեցինք՝ այն մերժելով։ Գործողությունների ընթացքն այսպիսին է։ Նախ ուզում եմ այցելել բուհեր, հանդիպել մեր ուսանողներին, որոնք արդեն որոշակի պատրաստակամություն հայտնել դասերը դադարեցնել»,-ասաց Սրբազանն ու կոչ արեց՝ անհնազանդության, անհամաձայնության խաղաղ գործընթացներ կատարել, որպեսզի երեկ ձևակերպած պահանջը, որ հնչել է իր շուրթերով, իրականացնեն։

Արքեպիսկոպոսն ասաց՝ քիչ անց հանգիստ, կազմակերպված կքայլեն ԵՊՀ, ժամը 18։30-ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում, մինչ այդ մի քանի խորհրդակցություններ կանցկացնեն։

«Կոչ եմ անում մեր ժողովրդին սկսել խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ Երևանում ու բոլոր շրջաններ։ Մենք այցելում ենք տեսարժան վայրեր, համալսարաններ, բուհեր, խումբ-խումբ կամ միասին, ժամը 18։30 հավաքվում ենք Հանրապետության հրապարակ»,-ասաց Սրբազանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր