00:00:00

Կրակոցներ՝ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցի հետքերով «Mercedes» ու «Lada»

10:37, 10 մայիս 2024 Հասարակություն

Երեկ՝ մայիսի 9-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում:

Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ ազգային անվտանգոթյան ծառայության Արագածտնի մարզային վարչության և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում կրակոցներ են հնչել: 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված փողոցում հայտնաբերել են «Mercedes» և «Lada» մակնիշի ավտոմեքենաներ: «Mercedes»-ի առջևի դիմապակու, իսկ «Lada»-ի կողային հատվածի ապակու վրա են հայտնաբերվել կրակոցի հետքեր: 

Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզել են կրակոցներ արձակողի ինքնությունը, նա Արագածոտնի մարզի բնակիչ 50-ամյա Վահե Մ-ն է և ձեռնարկվում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ նրան ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր