00:00:00

Մարդիկ վերջնագիր կներկայացնեն իշխանություններին․ հաջողվելու է բեկել իրավիճակը․ ԱԱԾ նախկին տնօրեն

09:32, 10 մայիս 2024 Բլոգ

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը գրում է․

«Տպավորությունս այսօրվա հանրահավաքից

1․ Անվիճելիորեն բազմամարդ էր (մոտ 70 հազար)։ Կար ոգևորություն, էներգետիկա, կոնկրետ գործողությունների անցնելու սպասում։ Ակնհայտ է, որ մարդիկ հոգնել են ճառերից, իրավիճակի հետ կապված զուտ գնահատականներից։ Բոլորին էլ պարզ է, թե ինչ է կատարվում, երկիրն ուր են տանում։ Կարող ենք ասել ճառելն այլևս ավելորդ է։ Մարդիկ ըստ էության ուզում են վերջնագիր ներկայացնել իշխանություններին, անցնել փողոցային պայքարի, ընդհուպ բախումների,

2․ Բագրատ սրբազանն օժտված է լիդերին բնորոշ հատկանիշներով։ Գրագետ է, ունի բարձր խոսքի կուլտուրա, հռետորական  ձիրք, արժանապատիվ պահվածք, խոսքում առարկայական է, սկզբունքային, հստակ է ու հատու, գիտի ասելիքն ու անելիքը, պատրաստ է գնալ մինչև վերջ, չի երկնչում զրկանքներից, դժվարություններից, անձնազոհությունից։ Նա  մարդ է, հոգևորական, ում կարելի է վստահել, գնալ հետևից,

3․հանրահավաքի սկզբնամասը լավ էր կազմակերպված՝ թե ոգևորիչ էր, թե տպավորիչ։ Սակայն իշխանություններին տրված վերջնագրի ժամկետը լրանալուց հետո հետևելիք գործողությունները կտրուկ չներկայացվեցին ՝ ժամանակ վերցվեց պատգամավորների հետ իշխանությունների իմպիչմենտի հարցը քննարկելու և այլ գործողություններ իրականացնելու հետ կապված, որը հանրահավաքի մասնակիցներից շատերի մոտ մտահոգություն, հիասթափություն առաջացրեց և չսպասելով սրբազանի եզրափակիչ խոսքին, ոմանք սկսեցին լքել հրապարակը։ Ըստ իս սա զուտ կազմակերպչական խնդիր է, քանի որ պատգամավորների հետ կոնսուլտացիաները կարելի էր կազմակերպել նախապես և որոշման մասին հայտնել վերջնագրի ժամկետի ավարտից անմիջապես հետո։ Սակայն սա տակտիկական իմաստով հետևողական պայքարի հետագա ընթացքի վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ,

4․ հաշվի առնելով հրապարակում հավաքված ժողովրդի քանակը, ոգևորությունը, էնեգետիկան  և Բագրատ սրբազանի առաջնորդական հատկանիշները՝  կարծում եմ, որ Ամենայն Հայոց Վեհափառի, Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի, ինչպես նաև ընդդիմադիր դիրքորոշում ունեցող բոլոր ուժերի համատեղ ջանքերով շարժմանը հաջողվելու է բեկել իրավիճակը՝ արձանագրելով հոգու հաղթանակը դուխի նկատմամբ...»։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր