00:00:00

Վրաստանի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ երկրում հեղաշրջում թույլ չի տա

15:14, 09 մայիս 2024 Աշխարհ

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հայտնել է, որ թույլ չի տա, որպեսզի երկրում հեղաշրջում կատարեն օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ պայքարող ցուցարարները։

 

«Թող ոչ էլ երազեն։ Թող իրենց օֆիսներում ծավալվեն, եթե ցանկանում են, իսկ խորհրդարանին եւ պետական այլ հաստատություններին թող հանգիստ թողնեն»,- ասել է Գոմելաուրին լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին։

 

Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) մինչ այդ հայտարարություն էր հրապարակել, որում նշված է, որ Թբիլիսիում հանրահավաքների կազմակերպիչները հրահանգներ են ստանում արտասահմանից, նրանք նախատեսում են անկարգություններ հրահրել վրացիների ներգրավմամբ, որոնք կռվում են Ուկրաինայում, օգտագործում են «գունավոր հեղափոխությունների» մեթոդներ։ Նրանց վերջնական նպատակը բռնի ճանապարհով իշխանությունը զավթելն է։

 

Ապրիլի 15-ից Թբիլիսիում ընդդիմությունը եւ քաղաքացիական ակտիվիստները հանրահավաքներ են անցկացնում օտարերկրյա գործակալների օրենքի ընդունման դեմ։ Բողոքները մի քանի անգամ վերաճել են բախումների ուժայինների հետ, հատուկ ջոկատայինները կիրառել են պղպեղի գազ եւ ջրցաններ Վրաստանի խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարներին ցրելու համար։ Հանրահավաքներից մեկի ժամանակ, երբ նրա մասնակիցները փորձում էին քանդել խորհրդարանի դարպասների հիմքերը, լրագրողների վկայությամբ, հատուկ ջոկատայինները կրակել են ռետինե փամփուշտներով։ Բայց ՆԳՆ-ն այս տեղեկությունը հերքել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր