00:00:00

Տավուշում ու հանրապետության տարբեր հատվածներում արձանագրվել են ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր. ՄԻՊ

13:44, 03 մայիս 2024 Հասարակություն

Տավուշում ու հանրապետության տարբեր հատվածներում արձանագրվել են ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

«Միևնույն ժամանակ, մենք արձանագրել ենք տարատեսակ խնդիրներ, օրինակ` նվազագույն իրավունքները չերաշխավորելու հետ կապված հարցեր, տարատեսակ այլ խնդիրներ, որոնք վերաբերվում են անձին ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները նրան չներկայացնելուն կամ, որ ավելի մտահոգիչ է, եթե սա տեղի է ունենում այն պարագայում, երբ անձը քրեական որոշակի գործընթաների շրջանակներում է ազատությունից զրկվում»,- ասաց նա:

Մանասյանի խոսքով` արձանագրվել է նաև հավաքի մասնակիցների կողմից  բռնություն, բռնության կոչերի անթույլատրելիություն, ատելության խոսքի անտթույլատրելիություն:

«Հետևաբար, խնդիրներին չի կարելի նայել միակողմանի»,- ասաց ՄԻՊ-ը:

Ըստ Մանասյանի` խնդիրները պետք է ոչ թե օգագործել, այլ` փորձել գտնել լուծումներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր