00:00:00

Ոստիկաններն արգելում են Բագրատ Սրբազանին ու Գառնիկ Դանիելյանին մտնել Կիրանց․ պայքարը կտեղափոխվի՞ Երևան

11:50, 03 մայիս 2024 Քաղաքականություն

Ոստիկաններն արգելում են ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին մուտք գործել Կիրանց գյուղ։ Այս մասին Irakanum.am–ին ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացրել այստեղ։ Հիմա ես ու Սրբազանը բանակցում ենք, որ կարողանանք մտնել գյուղ»,– ասաց Դանիելյանը։

Նշենք, որ Կիրանց գյուղի մուտքը երեկվանից հսկում են ոստիկանները։ Այն շարունակում է փակ մնալ քաղաքացիների համար։

Հիշեցնենք, որ  ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել է, թե պայքարն ավելի վճռական փուլ է մտնում և այսօր կներկայացնեն իրենց քայլերը։

Ի դեպ Irakanum.am–ի ունեցած տեղեկություններով հնարավոր է Տավուշում սկիզբ առած շարժումը կտեղափոխվի Երևան։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել Գառնիկ Դանիելյանից։ Վերջինս ասաց, որ իրենց հետագա գործողությունների մասին կհայտարարեն։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր