00:00:00

Փոքր ՔՊ–ականի մեծ ստերը

23:03, 01 մայիս 2024 Քաղաքականություն

ՔՊ–ական մանր ու միջին տրամաչափի չինովնիկներ շարունակում են վարքաբեկել ու ստեր տարածել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հասցեին։ Նույն այդ ՔՊ–ականների լկտիության չափն հասել էր այն աստիճանի, որ երեկ էլ նրանցից մեկը շտապել էր հայտարարել, թե Սրբազանը երկու երեխաներ ունի, որոնք բանակում չեն ծառայել։ Առնվազն  պետք է շարքային քպ–ական լինել, որպեսզի ոչ միայն մտածել այդ մասին,այլև դա որպես բացարձակ ճշմարտություն ներկայացնել։ Իհարկե հերթական ստին հավատացողներ չեղան, բացի  այդ ՔՊ–ականների հերթական հիմար մտքերը հավանողներից։

Խոսքը Վազգեն Մանուկյան անուն–ազգանունով ինչ–որ ՔՊ–ական երիտասարդի մասին է, ով նման գրառում էր արել։ Մի ամբողջ օր պահանջվեց սույն տղային վերջապես հասկանալ, որ մեղմ ասած կեղծ տեղեկատվություն է հրապարակել, բայց քանի, որ որոշ ՔՊ–ականներ եթե խայտառակվում են, ապա մինչև վերջ, հետևաբար նույն Վազգենը նորից գրառում է արել, չմոռանալով հերքել իր երեկվա գրածն ու հեռացնել գրառումը, բայց այս անգամ էլ Բագրատ Սրբազանին վերագրել է մի բիզնես, որի հետ Տավուշի թեմի առաջնորդը որեւէ առնչություն չունի, ինչը սևով սպիտակի վրա հերքվել է։

Մենք չենք մեջբերի սույն տղայի գրառումը, որպեսզի չնպաստենք այդ դատարկամտության հնարավոր տարածմանը, այլ պարզապես արձանագրում ենք, որ գործ ունենք հերթական ՔՊ–ականի հետ, ով շարունակում է լկտի ստեր տարածել։

Ի դեպ այդ տղան այնքան ՔՊ–ական է, որ իր ֆեյսբուքյան էջում լուսանկարների մեծ մասը Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր