00:00:00

Բելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններին

22:25, 01 մայիս 2024 Աշխարհ

Իրանում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժություններին մասնակցում են նաև Բելառուսի զինվորականները։ Այդ մասին հայտնել է Բելառուսի ՊՆ-ն։

«Բելառուսի ռազմական գերատեսչության պատվիրակությունը՝ զինված ուժերի մարտական ​​պատրաստության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Բասի գլխավորությամբ, մասնակցում է Թեհրանում անցկացվող «Անվտանգության գոտի 2024» հրամանատարաշտաբային զորավարժություններին»,- նշված է հաղորդագրությունում։

Նշենք, որ երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև 2023-ի հուլիսին  փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել և հաստատվել երկկողմ ռազմական համագործակցության տարվա պլանը։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր