00:00:00

Մեդվեդևը Հիտլերի նկարը փոխարինել է Զելենսկու նկարով և մայիսի 1-ի առթիվ շնորհավորել ռուսաստանցիներին

19:02, 01 մայիս 2024 Քաղաքականություն

ՌԴ անվտաանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը մայիսի 1-ի տոնի առթիվ յուրահատուկ ձևով է շնորհավորել ռուսաստանցիներին։

Մեդվեդևն ուշագրավ հրապարակում է արել սոցցանցում՝ ներկայացնելով Հայրենական Մեծ պատերազմի տարիներին շատ հայտնի պաստառի մի փոքր ձևափոխված տարբերակը։

1941 թվականին ստեղծված՝  «Մուրճի յուրաքանչյուր հարված ուղղված է թշնամուն» խորագրով այս պաստառի վրա պատկերված սովետական աշխատավորը մուրճի ամեն մի հարվածով  արկեր է ուղղում Հիտլերին՝ նրա ծաղրանկարին։

Մեդվեդևի կողմից ձևափոխված տարբերակում պաստառի վրա Հիտլերի փոխարեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է պատկերված։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր