00:00:00

ԱԺ պատգամավորի կողմից մատնանշված նյութերը գտնվել են Կադաստրի կոմիտեում․ հերքում

18:42, 01 մայիս 2024 Քաղաքականություն

Ի պատասխան 2024 թվականի ապրիլի 30-ին Ազգային Ժողովում պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կողմից հնչեցված հայտարարության հայտնում ենք, որ 2022թ․-ին վերջինիս կողմից մատնանշված նյութերը, հանդիսանալով քարտեզագրագեոդեզիական ֆոնդի մաս, գտնվել են Կադաստրի կոմիտեում։

Նյութերը նշահարված են եղել «գաղտնի» դրոշմակնիքով, ուստի 2022թ․-ին ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանի հարցմանն ի պատասխան հայտնել էինք, որ նյութերը տրամադրման ենթակա չեն, ուստի դրանց հետ հնարավոր է ծանոթանալ միայն տեղում (այսինքն՝ Կադաստրի կոմիտեում)՝ սահմանված ընթացակարգով դիմելու պարագայում, որից հետո Հայկ Մամիջանյանից Կադաստրի կոմիտեն այլ հարցում չի ստացել։ 

2023 թվականին գաղտնագրված նյութերը սահմանված ընթացակարգով փոխանցվել են Պաշտպանության նախարարությանը: 

2024թ․ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանին հայտնել ենք, որ նյութերը Կադաստրի կոմիտեում առկա չեն, իսկ առկա նյութերի բովանդակությանը և նախկինում իրականացված աշխատանքներին ավելի մանրամասն ծանոթանալու համար հրավիրել ենք Կադաստրի կոմիտե։ Պարոն Աբրահամյանը չի արձագանքել հրավերին։

Միաժամանակ հայտնում ենք, որ Կադաստրի կոմիտեում որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր