00:00:00

ԲՏԱ նախարարը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ ռազմաարդյունաբերության ոլորտի հարցեր է քննարկել

23:15, 30 ապրիլ 2024 Հասարակություն

Այսօր ընդունել եմ Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի և եվրոպական գործերի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոյի ղեկավարած պատվիրակությանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․

«Իմ խոսքում ընդգծել եմ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակն ու փոխգործակցության հետևողական զարգացման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ նախարարության գործունեության շրջանակն ու առաջնահերթությունները, մասնավորապես, կարևորել եմ կիբեռանվտանգության, թվայնացման, բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև առկա համագործակցության զարգացումը, ՀՀ-ում ֆրանսիական տեխնոլոգիական կազմակերպությունների ներկայացվածության ապահովումը։

Տարածաշրջանային անվտանգության և խաղաղության ապահովման համատեքստում քննարկել ենք ռազմական արդյունաբերության և օդատիեզերական ոլորտում գործակցության հեռանկարները»,- հայտնել է նա։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր