00:00:00

Փաշինյանը ՔՊ նիստ է վարել․ որոշվել է Գյումրիում և Մասիսում տարածքային կառույցներ բացել

21:53, 30 ապրիլ 2024 Քաղաքականություն

Ապրիլի 30-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կուսակցությունից հայտնում են, որ որոշում է կայացվել Գյումրիում և Մասիսում տարածքային կառույցներ ստեղծել։

«Հաստատվեցին Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։

Վարչությունը որոշեց. 

1.Ստեղծել Գյումրու տարածքային  կազմակերպություն (այսուհետ` ՏԿ)։

Գյումրու տարածքային  կազմակերպության խորհրդի անդամների և Վերահսկողի ընտրությունների անցկացման օր նշանակել 2024 թվականի հունիսի 1-ը՝ ժամը 11։00-ն։

Սահմանել, որ`

ա) Գյումրու ՏԿ խորհուրդը բաղկացած է Խորհրդի 9 եւ Վերահսկողի 1 անդամից.

բ) ՏԿ խորհրդի անդամների և Վերահսկողի Թեկնածուների առաջադրումը (ինքնառաջադրումը) սկսվում է մայիսի 23-ին և ավարտվում մայիսի 26-ին՝ ժամը 18:00-ին.

գ) ՏԿ խորհրդի անդամի և Վերահսկողի Թեկնածուների ցանկը հաստատվում է մայիսի 27-ին.

դ) ՏԿ խորհրդի անդամի և Վերահսկողի Թեկնածուների նախընտրական քարոզչությունը սկսվում է մայիսի 28-ին և ավարտվում քվեարկության սկիզբը հայտարարելու պահին։

  1. Ստեղծել Մասիսի տարածքային կազմակերպություն (այսուհետ` ՏԿ)։

 Մասիսի տարածքային  կազմակերպության խորհրդի անդամների և Վերահսկողի ընտրությունների անցկացման օր նշանակել 2024 թվականի մայիսի 20-ը՝ ժամը 17։00-ն։

Սահմանել, որ`

ա) Մասիսի ՏԿ խորհուրդը բաղկացած է Խորհրդի 7 եւ Վերահսկողի 1 անդամից.

բ) ՏԿ խորհրդի անդամների և Վերահսկողի Թեկնածուների առաջադրումը (ինքնառաջադրումը) սկսվում է մայիսի 10-ին և ավարտվում մայիսի 13-ին՝ ժամը 18:00-ին.

գ) ՏԿ խորհրդի անդամի և Վերահսկողի Թեկնածուների ցանկը հաստատվում է մայիսի 15-ին.

դ) ՏԿ խորհրդի անդամի և Վերահսկողի Թեկնածուների նախընտրական քարոզչությունն սկսվում է մայիսի 16-ին և ավարտվում քվեարկության սկիզբը հայտարարելու պահին»,- նշված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր