00:00:00

Մեծաթիվ ոստիկանական ուժեր ՔՊ–ի գրասենյակի դիմաց․ Փաշինյանը ներսում է

21:00, 30 ապրիլ 2024 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է հրավիրել։ Ինչպես հայտնում է մեր թղթակիցը կուսակցության կենտրոնական գրասենյակի դիմաց մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացվել։ Ըստ երևույթին իշխանականները մտավախություն են ունեցել, որ այսօր երեկոյան Ազատության հրապարակում Փաշինյանի հրաժարականի պահանջով իրականացվող ակցիայի մասնակիցները հնարավոր է երթով գնան Սայաթ– Նովա փողոցում գտնվող ՔՊ–ի գրասնեյակի դիմաց և «փչացնեն» իշխանականների հավաքը։

Նշենք, որ Ազատության հրապարակում հանրահավաք– երթ է հրավիրել ԱԺԲ–ն, որի անդամներից ոմանք ապրիլի 24–ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրացած Աննա Հակոբյանին տեսնելիս վանկարկել էին «Նիկոլ ցեղասպան» և այլն։ Դրանից հետո նույն օրը տեղի ունեցած հանրահավաքից հետո բռնի ուժով բերման ենթարկվեցին ԱԺԲ–ի անդամներ։ Նույնը կատարվեց նաև քիչ առաջ։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր