00:00:00

Անգամ խաղաղության պայմանագրից հետո չկա որևէ սուբյեկտ, որ կարող է դուրս գալ ու ասել՝ վերջ, 100 տոկոս ամեն ինչ շատ լավ է լինելու. ՔՊ-ական

14:09, 30 ապրիլ 2024 Քաղաքականություն

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը պնդում է՝ անգամ խաղաղության պայմանագրի ստորագրումը չի երաշխավորելու, որ ամեն ինչ լավ ա է լինելու։

 

«Անգամ խաղաղության պայմանագրից հետո չկա որևէ սուբյեկտ, որ կարող է դուրս գալ ու ասել՝ վերջ, 100 տոկոս ամեն ինչ շատ լավ է լինելու։ Մենք ասում ենք՝ ռիսկեր կան»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

 

Հովհաննիսյանի խոսքով՝ կան պրոցեսներ, որոնց միջով անցնում է Հայաստանը։

 

«Հիմա սահմանազատված սահման ունենալն էականորեն նվազեցնում է էսկալացիայի ռիսկը։ Մենք գործ ունենք Ադրբեջանի հետ, չգիտենք՝ իրենց մտքում որ պահին ինչ կարող է գալ»,- նշեց ՔՊ-ականը՝ հավելելով, թե իրենք փորձում են հնարավորինս նվազեցնել էսկալացիոն ռիսկը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր