00:00:00

Մանկապղծության փորձ է կատարվել Երևանում

18:13, 29 ապրիլ 2024 Իրավական

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 26-ին, ժամը 11։15-ի սահմաններում   ոստիկանություն է  զանգահարել Երևանի բնակիչ 38-ամյա մի կին և հայտնել, որ իրենց շենքի շքամուտքում մի տղամարդ  իր 13-ամյա աղջկա ձեռքը քաշել է դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել ու երեխային ասել է,  որ այդ մասին ոչինչ չպատմի տանը: Կինը հայտնել է նաև, որ տղամարդը երեխային հետապնդել է՝ դպրոցից տուն վերադառնալիս։
 
Ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված տղամարդը հանդիսանում է Երևանի 71-ամյա բնակիչ, ով ապրիլի 27-ին ժամը 20։00-ին Ա.Խաչատրյան և Վ.Փափազյան փողոցների խաչմերուկից ձերբակալվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր