00:00:00

ՆԳՆ–ն «քոփի» է արել ՊՆ–ի հայտարարությունը․ ով, ում է խաբում (լուսանկարներ)

13:37, 29 ապրիլ 2024 Հասարակություն

Շաբաթ օրը Ներքին գործերի նախարարությունը դարակազմիկ ու սրտաճմլիկ հայտարարություն էր տարածել։ Պարզվում է ըստ ՆԳՆ–ի՝ որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ Ոստիկանությանը՝ փորձեր անելով տարածել կառույցի հեղինակությանը վնասող ապատեղեկատվություն և ուղղորդված սխալ տեղեկություններ: Մի կողմ թողնենք, որ այս հայտարարությունը ոչ միայն փաստարկված չէ, այլև հիմնազուրկ է։ Թե ինչ շրջանակների մասին է ակնկարկում ՆԳՆ–ն հայտնի չէ, բայց հասցրել է առաջացնել հանրության քննարկմանն ու քննադատությանը այն առումով, որ առնվազն հնարավոր չէ հեղինակազրկել մի բան, որը հենց նույն ոստիկանությունն է իր գործունեությամբ հեղինակազրկել։ Այս ամենի վառ ապացույցը վերջին օրերին հանրապետության տարբեր վայրերում իրականացվող անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության որոշ աշխատակիցների պահվածքն է։ Շարքային ոստիկանից, մինչև մարզայինի պետ չունեն խոսելու, հանրության հետ շփվելու տարրական կուլտուրա, բացի այդ դրսևորում են ագրեսիվ կեցվածք տեղում աշխատող լրագրողների նկատմամբ։

Մասնավորապես Տավուշում դիմակավորված ոստիկանները գետնին են տապալել Newday.am լրատվան կայքի օպերատորին, Հրազդանում էլ վիրավորել yerkir.am–ի լրագրողին, իսկ Երևանում՝ oragirnews.am–ի լրագրողին հրել։ Սրանք միակ օրինակները չեն։ Ոստիկանները նաև դաժանաբար ցրում են ակցիաները, բռնի ուժով բերման ենթարկում պատգամավորների։ Բայց ՆԳՆ–ն որեւէ կերպ չի արձագանքում այս ամենին, ընդամենը հերթապահ դարձած պատասխան տալիս, թե բա ծառայողական քննություն է նշանակվել ու վերջ։

Այս հաղորդագրության մեջ միայն այս հատվածը չէ, որ իրականության հետ աղերս չունի։

Մեկ այլ ուշագրավ հանգամանք ևս․ ՆԳՆ այդ հայտարարությունը «քոփի» էր արել ՊՆ–ից։ Նույն օրը, բայց ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը տարածել էր հայտարարություն։ «Վերջին օրերի ընթացքում համակարգված, մի շարք ստուգված տեղեկությունների համաձայն՝ նաև ուղղորդված որոշ շրջանակներ, այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցներ, թիրախավորում են ՀՀ զինված ուժերը՝ փորձելով տարածել բանակի հեղինակությանը, կարգապահությանն ու մարտունակությանը վնասող ապատեղեկատվություն և սխալ տեղեկություններ»,– ասված էր հայտարարությունում։

Եթե ՊՆ–ի հայտարարությունն ինչ–որ տեղ արդարացված էր, հաշվի առնելով այն դեպքերը, երբ լրատվամիջոցներով «կեղծ» գնդապետներ էին հանդես եկել, մեկ այլով հրապարակվել էր տեղեկություն, թե որոշ զինվորականներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել, ինչը հերքվել էր կառույցի կողմից, ապա նույնը չի կարելի է ասել ՆԳՆ–ի դեպքում։

Ստացվում է ՆԳՆ–ում անգամ հարկ չեն համարել փոխել հաղորդագրության բովանդակությունը։ Այդ դեպքում հարց է առաջանում, ինչու են հարկատուները գումար վճարում մի ամբողջ լրատվական կառույց պահելու համար, եթե «ալարում են» սեփական հաղորդագրությունը գրել ու նստած «քոփի փաստ» են անում։ Կամ նրանք են խաբում Վահե Ղազարյանին ու աշխատավարձ ստանում, կամ բոլորով՝ ՀՀ հպարտ քաղաքացիներին ու Նիկոլ Փաշինյանին, ցույց տալով, թե գործ են անում։

Նշենք, որ ՀՀ ՊՆ–ի հայտարարությունը հրապարակվել էր գերատեսչության պաշտոնական կայքում 15:55 րոպեին, իսկ ՆԳՆ–ում՝ 17:34–ին։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր