00:00:00

Թբիլիսիում ձերբակալվել է նախկին պետնախարարը

12:41, 29 ապրիլ 2024 Աշխարհ

Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլիին ոստիկանությունը վարչական կարգով բերման է ենթարկել «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի դեմ Թբիլիսիում տեղի ունեցած ցույցի ժամանակ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը հղումով։

Նրանք ընդգծել են, որ Պետրիաշվիլին վարչական կալանքի է ենթարկվել ոստիկանությանը չենթարկվելու և մանր խուլիգանության համար։

Մինչ այս հայտնի էր դարձել, որ վրացական ոստիկանությունը Թբիլիսիի կենտրոնում արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ։

Ավելի վաղ, ինչպես հայտնել ենք, խորհրդարանի դիմաց հայտնվել են հատուկ ջոկատայիններ՝ սաղավարտներով, հակագազերով և վահաններով։ Դիտարկվել է նաև հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ջրցան մեքենաներ։

Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է հատուկ միջոցների կիրառումը և ցուցարարներին կոչ է արել չխախտել հասարակական կարգը և ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր