Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ պահվող Արցաախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտնել է, որ միջազգային աճող արձագանքի շնորհիվ՝ այսօր նրան թույլ են տվել խոսել կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ: Սա ապրիլի 5-ից հացադուլ սկսած և գրեթե երեք շաբաթ լիակատար մեկուսացման պայմաններում պահվող Ռուբեն Վարդանյանի երկրորդ հեռախոսազրույցն է ընտանիքի հետ:
Ընտանիքը վերջապես հնարավորություն է ունեցել խնդրել Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը, որը գնալով վատանում է: Անսալով ընտանիքի խնդրանքներին՝ Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ համաձայնել է ընդհատել հացադուլը