00:00:00

ՀՀ-ն կարող է ադրբեջանական գազ ստանալ, ձեռնտու կլինի ՀՀ տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև

16:42, 25 ապրիլ 2024 Աշխարհ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառում, որ Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանը կարող է նաև ադրբեջանական գազ ստանալ, հատկապես՝ հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Իսկ մերձեցման, ենթակառուցվածքների տեսանկյունից, բնականաբար, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքը» դիտարկվել է ոչ միայն որպես երկաթուղային կամ ավտոմոբիլային հաղորդակցության միջոց, այլ նաև որպես հաղորդակցության գծերի պոտենցիալ երթուղի․ «Սա կարող է նույնիսկ գազատար լինել», - մանրամասնել է նա։

Ալիևը ասել է, որ Ադրբեջանը պայմանավորվածություն ունի Իրանի հետ Նախիջևանին բնական գազ մատակարարելու վերաբերյալ։ Բացի այդ, Բաքուն ֆինանսավորում է ևս մեկ խողովակաշարի կառուցումը, որը Թուրքիայից ադրբեջանական գազը կմատակարարի Նախիջևան․ «Բայց դա նման է աջ ձեռքով ձախ ականջիդ դիպչելուն։ Եթե այն անցնի Հայաստանի տարածքով, դա բոլորի համար ձեռնտու կլինի և թույլ կտա մեծ գումար խնայել»,- հավելեց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր