00:00:00

Մակրոնը հույս ունի համոզելու տարածաշրջանի երկրներին, որ Իրանը սպառնալիք է

19:56, 15 ապրիլ 2024 Աշխարհ

Ֆրանսիական ինքնաթիռներն օգնեցին հետ մղել Իրանի կողմից Հորդանանի օդային տարածքի խախտումը: Արդեն մի քանի տարի Հորդանանում ավիաբազա ունենք՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար: Ըստ Le Monde-ի՝դրա մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Հորդանանի օդային տարածքը խախտվել էր: Մենք մեր ինքնաթիռները օդ բարձրացրինք և որսացինք այն, ինչ մեզ անհրաժեշտ էր»,- նշել է  նա: Մակրոնն ասել է, թե հույս ունի համոզելու Իսրայելին՝ չարձագանքել էսկալացիային, դրա փոխարեն փորձել հաջողության հասնել Իրանին  մեկուսացնելու հարցում՝ տարածաշրջանի երկրներին համոզելով, որ Իրանը սպառնալիք է:

Ֆրանսիայի նախագահը կոչ է արել ուժեղացնելու Թեհրանի դեմ պատժամիջոցները և ճնշումը նրա միջուկային գործունեության վրա՝ տարածաշրջանում խաղաղության ճանապարհ գտնելու համար։

«Մենք պետք է լինենք Իսրայելի կողքին՝ առավելագույն պաշտպանություն ապահովելու համար, բայց նաև զսպվածության կոչ անենք՝ լարվածության սրացումից խուսափելու համար»,- ասել է Մակրոնը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր