00:00:00

Խնձորուտի անտառպետությունում հրդեհ է բռնկվել

21:50, 13 ապրիլ 2024 Իրավական

Ապրիլի 13-ին, ժամը 14:49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Խնձորուտի անտառպետության» առաջին պահաբաժնի տարածքում՝ անտառամերձ հատվածում, այրվում է խոտածածկ տարածք։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։28-ին, մարվել՝ 18։08-ին։ Այրվել է մոտ 7 հա խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 9 փրկարարական ծառայող և Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության 4 ծառայող։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր