00:00:00

«Անհեթեթություն է․ վերջ, այսքան բան»․ Պուտինը՝ Եվրոպայի վրա «հարձակվելու» մասին

23:42, 11 ապրիլ 2024 Աշխարհ

Հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանը կարող է հարձակվել Արևմուտքի վրա, անհեթեթություն են և հնչում են այնտեղի իշխող շրջանակների կողմից՝ արդարացնելու համար Ուկրաինայի համար արվող ծախսերը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ։

«Դա անհեթեթություն է, որն անհրաժեշտ է այնտեղի իշխող շրջանակներին՝  արդարացնելու համար իրենց ծախսերը՝ ուղղվող ուկրաինական պատերազմին․ վերջ, այսքան բան։ Սա է այս թեման ուռճացնելու հիմնական պատճառը՝ իբրև թե Ռուսաստանի կողմից վարվող ագրեսիայի քաղաքականությունը։ Այլ պատճառ չկա»,- ասել է Պուտինը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր