00:00:00

Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել, 4-ը՝ վիրավորվել

15:48, 07 ապրիլ 2024 Աշխարհ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հրաձգարանում պայթյուն է որոտացել, երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

Ոստիկանության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Բոչորմի փողոցի 12 հասցեում։ Բացի մահացածներից, դեպքի վայրում հայտնաբերվել է չորս տուժած, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց վիճակի մասին տեղեկությունները ճշտվում են։

Այս պահին հրաձգարանում աշխատում են փրկարարները, պարեկապահակային ծառայության աշխատակիցներն ու քրեագետները, ովքեր պարզում են դեպքի հանգամանքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր