00:00:00

«Կրոկուսի» կազմակերպիչների նպատակը Ռուսաստանը ներսից պառակտելն էր․ Պուտին

17:36, 02 ապրիլ 2024 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ելույթ է ունեցել Ներքին գործերի նախարարության կոլեգիայի նիստում։

«Կրոկուս սիթիի» ահաբեկչության մասին նա ասել է, թե կարևոր է բացահայտել ոչ միայն ահաբեկչության անմիջական կատարողներին, այլ նաև շղթայի բոլոր օղակներին, այդ չարագործությունից օգուտներ ստացողներին, պատվիրատուներին։ Պուտինը շեշտել է՝ անկասկած կհասնեն նրանց։

Ռուսաստանի նախագահն անթույլատրելի է համարել ողբերգական իրադարձությունը ազգատյացության, անհանդուրժողականության, իսլամաֆոբիայի նպատակներով օգտագործելը։

«Դա ահաբեկիչների և նրանց պատվիրատուների հիմնական նպատակն էր։ Առաջին հերթին մեր երկում տարաձայնություն և խուճապ, թշնամություն ու ատելություն սերմանելն էր, պառակտել Ռուսաստանը ներսից՝ նրանց գլխավոր նպատակն էր։ Մենք ոչ մի դեպքում նրանց չպետք է թույլ տանք դա անել»,- ասել է Պուտինը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր