00:00:00

Դոնալդ Թրամփը դիետա է պահում

15:45, 03 մարտ 2018 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բժշկի խորհրդով ժամանակավորապես դիետա է պահում՝ հրաժարվելով արագ սննդից: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին նախագահի վարչակազմում: Հաղորդվում է, որ Սպիտակ տան գլխավոր բժիշկ Ռոննի Ջեքսոնն այս տարվա հունվարին Թրամփին հայտնել է, որ նա ճարպակալման սահմանին է: Թրամփը կշռել է 239 ֆունտ (108 կգ) 6 ֆուտ և 3 դյույմ (190 սմ) հասակի դեպքում: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնի նորմաներով՝ Թրամփին ընդամենը 1 ֆունտ (մոտ 400 գ) է պակասել մինչև ճարպակալման ստորին սահման: Քաշի նվազեցման համար դիետոլոգը Թրամփին խորհուրդ է տվել կրճատել ածխաջրերի և ճարպերի օգտագործումը, սննդակարգից բացառել տավարի միսը, ամեն օր ֆիզիկական վարժություններ անել:
Հաղորդվում է, որ Թրամփն իր սիրելի համբուրգերները չի կերել մոտ 2 շաբաթ: Նշվում է, որ Ջեքսոնը խորհուրդ է տվել սննդակարգին հետևել ոչ միայն Թրամփին, այլև Սպիտակ տան աշխատակիցների մեծ մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր