00:00:00

Եթե Ռուբեն Վարդանյանը գնաց Ադրբեջանի որոշմամբ, սա նախադեպ է լինելու, որ Ադրբեջանն է որոշում, թե ով Արցախում պիտի պաշտոն զբաղեցնի, ով՝ ոչ. Հովհաննես Իշխանյան

09:29, 23 փետրվար 2023 Բլոգ

Եթե Ռուբեն Վարդանյանը գնաց Ադրբեջանի որոշմամբ սա նախադեպ է լինելու, որ Ադրբեջանն է որոշում, թե ով Արցախում պիտի պաշտոն զբաղեցնի, ով ոչ։ Սա սկիզբն է լինելու, որ Ադրբեջանն է պաշտոններ բաշխելու Արցախում, ինչին հետևելու է արցախցիների կյանքն ադրբեջանորեն տնօրինելը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը:

«Ռուբեն Վարդանյանի անձը, կենսագրությունը, նրա հանդեպ վերաբերմունքը որևէ նշանակություն չունի։ Այստեղ ադրբեջանական քմահաճույքների իրականցումն է մեծ վտանգը, որն իրականացվում է հայ դավաճանների կողմից արդեն 5 տարի։

Այսպիսով, հայկական հողերի վրա ներկայիս ու հետագայում բոլոր պաշտոն զբաղեցնողները որևէ դեպքում Ադրբեջանի պահանջով չպիտի հեռանան, անգամ եթե այդ պաշտոն զբաղեցնողի անունը Արայիկ Հարությունյան է»,- գրել է Իշխանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր