00:00:00

ՊՆ-ի նախկին շենքին բնակիչների դրությունը ժամ առ ժամ վատթարանում է․ վտանգ է սպառնում բնակիչների կյանքին

17:18, 20 փետրվար 2023 Բլոգ

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Ասպրամ Կրպեյանն այցելել են ՊՆ նախկին շենքի բնակիչներին այցելության։ Պատգամավոր Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է՝ քաղաքացիների դրությունը ժամ առ ժամ վատթարանում է․

«Անհնար է ընդամենը մեկ վրանում կազմակերպել այս մարդկանց ժամանակավոր կացությունը։

Ոստիկանությունը առանց բացատրության չի թույլատրում երկրորդ վրանի տեղադրումը, թեև, տվյալ մասնավոր տարածքի սեփականատերը տվել է իր համաձայնությունը։

Բազմաթիվ են կերակրող մայրերը, ծերերը, երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք․ մանկահասակ երեխաներից ոմանք շարունակում են ջերմել։ Չեն պահպանվում հակահամաճարակային կանոնները։

Այսպես շարունակվելու դեպքում կարող է վտանգ սպառնալ բնակիչների կյանքին։

Պատկան մարմիններին ևս մեկ անգամ կոչ եմ անում երկխոսել քաղաքացիների հետ և խնդրի լուծման տարբերակներ առաջարկել»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր