00:00:00

Նիկոլը դագաղներով եկավ իշխանության, դագաղներով պաշտոնավարում է և այդպես էլ շարունակելու է, քանի դեռ դուք շարունակում եք իր ստերի վրա աչք փակել․ Վարդանյան

15:45, 05 փետրվար 2023 Բլոգ

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան  Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
2018-ին Նիկոլ Փաշինյանը ձեզ խոստանում էր, որ դուք պետք է նորովի ապրեք, բայց դուք սկսեցիք այդ ապրելու համար` ձեր սեփական կյանքի համար կռիվ տալ:
Նիկոլը ձեզ ասում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ, բայց այդ նախադասությունը դարձավ թշնամու համար քարտ-բլանշ, որպեսզի պատերազմ սկսի, իսկ մեզ համար այն արժեցավ Հայրենիքի, արժանապատվության և հազարավոր տղաների կյանքի կորուստ:
 
Նիկոլը ձեզ ասում էր, որ ձեր բոլոր անհաջողությունների մեղավորը նախկիններն են, բայց ձեր անհաջողությունների միակ պատճառն ինքն էր և իր ստերը: 30 տարի շարունակ ձեզ հրամցվող ստերն էին, որին դուք կուրորեն հավատում էիք:
 
Նիկոլը ձեզ ասում էր, որ «հեղափոխություն» կոչվածից հետո դուք սկսելու եք լավ ապրել, բայց լավ սկսեցին միայն ապրել ինքն ու իր թիմակիցները` «բոմժերը» դարձան միլիոնատերեր, իսկ ձեր սառնարանն էլ ավելի դատարկվեց, իսկ ձեր երեխան հացին «կակա» է ասում:
Նիկոլը ձեզ ասում էր, որ դուք բոլորդ վարչապետ եք, որ Կառավարության դուռը նաև ձեր դուռն ա` ոնց ուզեք կբացեք, բայց իշխանությունը զավթելուց 2-3 շաբաթ անց ձեզ անվանեց պորտաբույծ ու անպիտան, իսկ Կառավարության դռների վրա «ռեշոտկաներ» քաշեցին:
Նիկոլը ձեզ ասում էր, որ կոպեկ առ կոպեկ ետ ա վերադարձնելու, բայց վերադարձրեց ու պարգևավճարների տեսքով սկսեց բաժանել իր թիմակիցներին, իսկ ինքն էլ քանի որ չէր կարող անմասն մնալ` սկսեց լափել: Սա ու իր տգեղ ընկերուհիներն այնքան չտես, որ նույնիսկ մարդավայել ծախսելը չգիտեն ինչ բան ա:
 
Նիկոլը ձեզ ասում էր, որ խնամի-ծանոթ-բարեկամ կոչվածին վերջ է տալու, բայց օրենսդիր և գործադիր մարմիններում իր և իր կնոջ բարեկամներն են ամենուր:
Նիկոլը ձեզ ասում էր, որ 2016-ին զինվորը բահերով, խոտ ուտելով և տանկերի մեջ սալյառկայի փոխարեն ջրով էր կռվում թշնամու դեմ, բայց իր իսկ Ապրիլյան քննիչ հանձնաժողովը հերքեց դա: Ու սա էլ հեչ հիմա զինվորը ապրում է մի հատ «գոմում», որտեղ չէր ապրի իր Արփին:
Նիկոլը ձեզ ասում էր, որ արագաչափերն ու կարմիր գծերը Սաշիկինն ա, բայց իր պատգամավորը հերքեց դա: Մինչ օրս մի հատ 50/50-ի դեպք չբացահայտեց էդ շան ծնունդը, բայց տարիներ շարունակ ձեր ուղեղը լվանում էր դրանով:
 
Նիկոլը ձեզ ասում էր, որ նախկինները կզած են բանակցել 30 տարի, բայց փաստն այն է, որ թշնամին մինչ օրս վառված է նախկիններից, իսկ իրեն էլ անվանում են հարբեցող ծաղրածու: Ու ինքը ոչ թե կզած է թշնամու առաջ, այլ կզած լպստում ա Ալիևի կոշիկը:
Նիկոլը ձեզ խոստանում էր, որ կոռուպցիա չի լինելու, բայց մինչև կոկորդները թաղված են կոռուպցիայի մեջ: Աստված գիտի, թե իշխանափոխությունից հետո ինչեր կբացահայտվեն:
 
Նիկոլը դագաղներով եկավ իշխանության, դագաղներով պաշտոնավարում է և այդպես էլ շարունակելու է, քանի դեռ դուք շարունակում եք իր ստերի վրա աչք փակել: Քանի դեռ դուք շարունակում եք հանդուրժել ու հարմարվել:
 
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր