Քիչ առաջ կարդացի, թե ինչպես կառավարության նիստում, ՀՀ գլխավոր դատախազուհին «մասնագիտորեն» հիմնավորում էր բռնապետիկի նախորդ շաբաթ առաջ քաշած «վարկածը» «զորամասի» հրդեհի վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Հայաստանում գոյություն ունի «Հատուկ հանձնարարություններով» դեսպանի պաշտոն։
Պարզ է, չէ՞, թե ում հանձնարարություններն է կատարում լուսավոր դեսպանը։
Առաջարկում եմ իրերը, ներեցեք՝ պաշտոնյաներին կոչենք իրենց անուններով։
Ստորև ներկայացված է հատուկ հանձնարարություններով ստրուկ-պաշտոնյաների ոչ ամբողջական ցանկը․
-Հատուկ հանձնարարություններով գլխավոր դատախազ։
-Հատուկ հանձնարարություններով ԲԴԽ նախագահ։
-Հատուկ հանձնարարություններով ԱԺ նախագահ։
Եվ վերջապես․
-Հատուկ հանձնարարություններով ՀՀ նախագահ»,- գրել է Իշխանյանը։