00:00:00

Ներկայացված դեպքերից միայն մեկ դրվագի դեպքում, ցանկացած երկրում կբարձրանար ժողովրդի ցասումը․ Իշխանյան

17:03, 20 հունվար 2023 Բլոգ

Դաժան ժամանակագրություն, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

«Ստորև ներկայացված դեպքերից միայն մեկ դրվագի դեպքում, ցանկացած երկրում կբարձրանար ժողովրդի ցասումը և զայրացած ժողովուրդը ոտքի տակ կտար իշխանություններին, իսկ մե՞նք․․․
Ժամանակագրություն․

2019թ

-Լրագրող Մհեր Եղիազարյանի մահ։

-Պայմանագրային սպա Արա Մխիթարյանի ծեծ։

2020թ

-Քովիդի համաճարակ, տգետ կառավարում, արդյունքում ավելի քան 5000 մահ։

-Պայմանավորված պատերազմ, արդյունքում ավելի քան 5000 զոհ, հազարավոր վիրավորներ և հաշմանդամներ, հարյուրավոր գերիներ, Արցախի և Հայաստանի տարածքային կորուստներ։

2021թ

-Տարածքային կորուստներ, բանակում բազմաթիվ մահեր։

2022թ

-Արմեն Գրիգորյանի, Սոնա Մնացականյանի սպանություններ։
-Ապարանում երեք երիտասարդների սպանություն։
-Էդգար Ղազարյանի ծեծ։
-Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյուն և 16 զոհ։
-Ավելի քան 250 զոհ և տարածքային կորուստներ։
-Աղավնոյի, Բերձորի հանձնում, Արցախի շրջափակում։

2023թ

-15 զինծառայողների մահ։

2018-2023թթ, անվերջանալի քաղաքական հետապնդումներ, կալանքներ, պետական կառույցների քանդուքարափ։ ԵՎ այս ամենը դավաճանները ոչ միայն մարսում են, այլև վայելում շքեղ կյանքը․․․իսկ մենք այս ամենը հանդուրժում ենք»,- գրել է Իշխանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր