00:00:00

Եվրախորհրդարանի բանաձևը կարևոր քայլ է՝ ստիպելու Ադրբեջանին վերջ դնել Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամը․ Ռուբեն Վարդանյան

18:46, 19 հունվար 2023 Բլոգ

Այս մասին  Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրել է «Թվիթեր»-ի իր էջում։
 
«Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ։
 
Եվրախորհրդարանը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը և թույլատրել ազատ տեղաշարժը Հայաստանի և Արցախի միջև։
 
Սա կարևոր քայլ է՝ ստիպելու Ադրբեջանին վերջ դնել Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամը։ Սրտանց շնորհակալություն եմ հայտնում խորհրդարանի բոլոր պատգամավորներին Արցախի հայությանը աջակցության համար»,-գրել է Վարդանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր