00:00:00

Ազատի ողբերգությունը կարող է դառնալ Նիկոլի Մատաղիսը

18:08, 19 հունվար 2023 Բլոգ

 
 
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում 15 զոհի պատճառ դարձած պաշտոնական բացատրությունը որեւէ մեկի համար` մեղմ ասած համոզիչ չէ: Զարհուրելի այս միջադեպի բոլոր մանրամասները պետք է առավել թափանցիկ կերպով ներկայացվեն առաջին հերթին անդառնալի կորուստ կրած զոհերի ընտանիքներին եւ լայն հանրությանը:
Կառավարության նիստին մանկապարտեզի հեքիաթ հիշեցնող «բացատրությունը», է՛լ ավելի է խորացնում կասկածները, ինչին ավելանում է բանակի սպայի շատ կիրթ հարցազրույցը, որի նպատակն առավել քան պարզ է. «հանկարծ չփորձեք գլխիս սարքել»:
Եթե առաջիկայում տեղի ունեցածը առավել մանրամասն եւ համոզիչ կերպով չբացահայտվի, դրա մեղավորները պատասխանատվության չենթարկվեն, ընդ որում` խոսքը եւ՛ իրավական, եւ՛ քաղաքական պատասխանատվության մասին է, ապա սա դառնալու է Նիկոլ Փաշինյանի կառավարության «Մատաղիսը», գործ, որի մանրամասները շատ լավ հիշում են եւ գիտեն գործող քաղաքական մեծամասնությունից շատերը:
Ստի ոտքը կարճ է պարոնայք իշխանավորներ, լավ իմացե՛ք, պարզունակ պատումներով հանրությանը շեղելու որեւէ վարքագիծ չի հանդուրժվելու:
 
Արսեն Խառատյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր