Այս տարվանից սկսած Հայաստանում գրանցված աշխատողները հարկվելու են ավելի ցածր եկամտային հարկով, սակայն զուգահեռ բարձրանում են պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին ուղղվող գումարները։
Հարկային դրույքաչափերը ամրագրված են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով»։
Եկամտային հարկը բոլորի համար 23%-ից դառնում է 22%
2020 թվականից Հայաստանում գործում է եկամտի հարկման համահարթ համակարգը: Սա նշանակում է, որ բոլոր գրանցված աշխատողները նույն տոկոսաչափով եկամտային հարկ են վճարում։
Եթե նախկինում գործում էր պրոգրեսիվ համակարգը և քաղաքացիները հարկվում էին ըստ եկամտի չափի (որքան բարձր էր եկամուտը, այնքան բարձր էր եկամտային հարկի տոկոսը), ապա 2020 թվականին բոլորը վճարել են 23% եկամտային հարկ։
Ըստ 2019 թվականին ընդունված փոփոխությունների՝ եկամտային հարկը մինչև 2023 թվականը աստիճանաբար նվազեցվելու է՝ հասնելով 20%: Այս տարի այն կկազմի 22%:
Այսպես.
- 2020-ի հունվարի 1-ից եկամտային հարկի դրույքաչափը սահմանվել է 23%,
- 2021-ի հունվարի 1-ից՝ 22%,
- 2022-ի հունվարի 1-ից՝ 21%,
- 2023-ի հունվարի 1-ից՝ 20%:
- 2020թ. հունվարի 1-ից՝ 2.5%,
- 2021թ․ հունվարի 1-ից՝ 3.5%,
- 2022-ի․հունվարի 1-ից՝ 4.5%,
- 2023-ի հունվարի 1-ից՝ 5%:
- Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 1500 դրամ
- 100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 3000 դրամ
- 200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 5500 դրամ
- 500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 8500 դրամ
- 1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 15 000 դրամ