00:00:00

Գործադիրը ՀՀ-ում հեռուստատեսության դաշտում աուդիտի համար 26,6 մլն դրամ հատկացրեց

17:14, 16 հունվար 2020 Քաղաքականություն

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 16-ի նիստում որոշում կայացրեց  ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից առաջին եռամսյակում հատկացնել 26,6 մլրդ դրամ Հայաստանում հեռուստաչափումներ անցկացնող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության կողմից մատուցվող ծառայության` թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրության  եւ եթերի մոնիտորինգի արժանահավատությունը եւ հեռուստաչափումների իրականացման մեթոդաբանության համապատասխանությունը միջազգային չափանիշներին  պարզելու համար միջազգային աուդիտ անցկացնելու նպատակով: «Ադմոսֆեր Արմենիա» ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին, նպատակ ունենալով Հայաստանում մատուցել թվային հեռուստատեսության լսարանի ուսումնասիրության եւ հեռուստաեթերի մոնիթորինգի ծառայություններ: Ընկերությունը գործնական կապեր է հաստատել չեխական «Մեդիառիսերչ» ընկերության հետ, որը Նիլսեն Ադմոսֆեր միջազգային ցանցի անդամ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր