00:00:00

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել առողջապահության նախարարի հետ

20:01, 11 հունվար 2020 Քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և փոխնախարար Անահիտ Ավանեսյանի հետ:Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանն անդրադարձ է եղել առողջապահության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին: Մասնավորապես, խոսվել է Ծոցի երկրների, այդ թվում՝ Կատարի Պետության և Արաբական Միացյալ Էմիրությունների զարգացման հիմնադրամների հետ առողջապահության ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորությունների մասին՝ հատկապես նկատի առնելով նախագահ Սարգսյանի արդյունավետ այցերն այդ երկրներ և առաջիկա այցը Արաբական Միացյալ Էմիրություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր