00:00:00

Մարալիկի ծննդատան օպտիմալացմամբ ֆինանսական տնտեսում չենք անում. Արսեն Թորոսյան

19:20, 09 հունվար 2020 Քաղաքականություն

Առողջապահության նախարարությունը Մարալիկի ծննդատան օպտիմալացմամբ ֆինանսական տնտեսում չի անում։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ դեռևս 2018 թվականի կեսերից որոշվել էր վերանայել Հայաստանում ծննդօգնություն մատուցող բոլոր կազմակերպությունների կարգավիճակը:
«Ժամանակին տրվում էին կարգերի շնորհման նախարարի հրամաններ, որոնց տակ որևէ հիմնավորում չկար։ Այսինքն՝ կար Երևանում ծննդատուն, որն ընդունում էր տարեկան մոտ 200 ծնունդ՝ ուներ երրորդ կարգ։ Այդ կարգերը ենթադրում էին ֆինանսական փոխհատուցման տարբերությունները, այսինքն՝ երրորդ կարգի ծննդատունը նույն ծնունդն ընդունելու համար ավելի շատ գումար էր ստանում, քան առաջին կարգինը։ Դրա համար կազմվեց մեծ հարցաշար, որի մեջ ներառված էին թե շենքային պայմանները, թե սարքավորումներով հագեցվածությունը, թե բաժանմունքների առկայությունը,  թե բժշկական կադրերով հագեցվածությունը, թե կադրերի մասնագիտական պատրաստվածությունը և ծնունդների քանակը։ Ծնունդների քանակը և բժշկական միջամտությունների թիվն ուղիղ համեմատական էին այդ ծառայությունների մատուցման որակին, դա առողջապահության մեջ աքսիոմ է։ Եթե կա որևէ բժշկական կենտրոն, որտեղ կատարվում է տարեկան 1000 վիրահատություն, և կա մեկ այլ բժշկական կենտրոն, որտեղ կատարվում է նմանատիպ 100 վիրահատություն, ապա միանշանակ է, որ 1000 վիրահատություն կատարող բժշկական կենտրոնն ավելի որակյալ է, այնտեղ մահացության դեպքերն ավելի քիչ են, հիվանդի փրկվելու հավանականությունն ավելի մեծ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Թորոսյանը՝ ավելացնելով, որ նույնը կարելի է կիրառել նաև ծննդօգնության պարագայում, որտեղ կա մանկական և մայրական մահացությունը կանխարգելելու խնդիր:
Ըստ նախարարի, այդ սկզբունքից ելնելով՝ որոշվել է, որ ամենացածր շեմը դրվելու է 150 ծննդի վրա։ «Մենք մեկ բացառություն էինք գրել, որ աշխարհագրական անհասանելիության դեպքում կարող ենք թույլ տալ, որ 150-ից ցածր լինի՝ Բերդն էր, Ճամբարակը և Մեղրին։ Մնացած բոլոր դեպքերում հաշվարկվել են մոտակա ծննդատներ հասնելու թե ժամանակը, թե ճանապարհը և այն բոլոր դեպքերում, որոնց համար որոշում է կայացվել, որ այդ հասանելիությունն ապահովված է։ Այդ 20 կամ 30 կիլոմետրը հաղթահարելն ավելի հեշտ է, քան մի բարդ դեպքում երեխայի կյանքը փրկելը։ Եթե նույնիսկ, օրինակ, մենք գիտենք, որ դա ծանր հղիություն է, ռիսկային ծնունդ կարող է լինել, կան հարակից հիվանդություններ, ապա մենք հղիին հիմա էլ  խորհուրդ ենք տալիս՝ ավելի շուտ հոսպիտալացվել։ Մարալիկի դեպքում ամենամոտը Արթիկի կենտրոնն է, որն ուղիղ 15 կիլոմետր է հեռու Մարալիկից։ Մենք Երևանում ունենք 1000, 2000, 3000 ծնունդ ընդունող ծննդատներ: Որքան շատ ծնունդ է  ընդունում տվյալ ծննդատունը, այնքան ավելի անվտանգ է ծննդաբերելը»,- նկատեց նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր