Բեռլինում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում չորրորդ հանգստյան օրվանից հետո մարտի 26-ին անցկացվում է նախավերջին՝ 13-րդ տուրը, որում Լեւոն Արոնյանը կրեց հերթական պարտությունը։
Հայկական շախմատի առաջատարը սեւ խաղաքարերով մրցեց ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ եւ պարտվեց 39-րդ քայլում։ Արոնյանը Կարուանային պարտվել էր նաեւ առաջին շրջանում։